«Մեր Նպատակը Պէտք Է Լինի Կանգնել Մեր Հայրենակիցների Կողքին»

By | News | No Comments

«ԱՍՊԱՐԷԶ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԶՕՐԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԻԱՑԵԱԼ ՄԱՐՄՆԻ (SARF) ՆՈՐԸՆՏԻՐ ԱՏԵՆԱՊԵՏ ԺԱՆ ԹԻԹԻԶԵԱՆԻ ՀԵՏ Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ Սիրիայում ծագած պատերազմի բովում գտնուող մեր հայրենակիցներին զօրավիգ կանգնելու նպատակով 2012թ.ին ԱՄՆի Արեւմտեան ափում ստեղծուեց Սիրիահայութեան Զօրակցութեան Միացեալ Մարմինը՝ ՍԱՐՖ (Syrian Armenian Relief Fund-SARF): Գործունէութեան շուրջ երկուսուկէս տարիների ընթացքում այս մարմինը, որ միաւորում է համայնքի բազմաթիւ բարեսիրական միութիւնների, եկեղեցիների ու կուսակցութիւնների, տարաբնոյթ հանգանակութիւնների միջոցով հաւաքեց աւելի քան մէկ միլիոն դոլար՝ ապահովելով մեր սիրիահայ հայրենակիցների հանապազօրեայ հացը: Պատերազմը Սիրիայում շարունակւում է, եւ սիրիահայերը շարունակում են գոյատեւման պայքարը: ՍԱՐՖը նոյն եռանդով հետամուտ է իր հիմնական առաքելութեանը՝ այն է հայ համայնքին համախմբել մեր սիրիահայ հայրենակիցներին աջակցելու ուղղութեամբ: Այս տարի Օգոստոսին Սիրիահայութեան Զօրակցութեան Միացեալ Մարմինն իր շարքերից ընտրեց նոր ատենապետ՝ Ժան Թիթիզեանին, համայնքի նուիրեալ, ով նոր պաշտօնի շրջանակներում «Ասպարէզ»ին…

Read More